Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է երկու խաղացողների, որոնց խաղը իրեն հիացրել է։ 39-ամյա հարձակվողն առանձնացրել է բրազիլացիներ Ռոնալդոյին ու Ռոնալդինյոյին։
«Ես համեմատությունների սիրահար չեմ: Այս երկուսը մեծ ժառանգություն են թողել ֆուտբոլում։ Այո, ես ավելի շատ անհատական մրցանակներ եմ նվաճել, քան նրանք։ Բայց Ռոնալդոն ու Ռոնալդինյոն հաղթել են Աշխարհի առաջնությունում: Ես նրանցով շատ եմ հիանում։ Ո՞վ է նրանցից ավելի լավը: Դա այնքան էլ կարևոր չէ»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում Sport Bible-ը։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































