«Սյունիք» է տեղափոխվել հարձակվող Իսայ Լուիսը։ Այս մասին հայտնում է կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Լուիսը Հայիթիի Մ20 հավաքականի անդամ է։ 19-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է ԱՄՆ-ում՝ հանդես գալով MLS-ը ներկայացնող «Նյու Ինգլանդ Ռեվոլուշն» ակումբի ակադեմիայում, ինչպես նաև իռլանդական «Աթլոն Թաունում»։
Հայիթիի Մ20 հավաքականի կազմում Լուիսը մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։