«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեի մասին։
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը նշել է, որ Մադրիդում Մբապեի վրա ճնշումը շատ ավելի մեծ է լինելու, քան ՊՍԺ-ում։ Այնուամենայնիվ, Ռոնալդուն կարծում է, որ Կիլիանը հաջողության կհասնի իր նոր թիմում։
««Ռեալը» ՊՍԺ-ն չէ, կարող եմ ձեզ վստահեցնել․ այստեղ ճնշումը բոլորովին այլ է։ Բայց կարծում եմ, որ նա հաջողության կհասնի»,- ասել է Ռոնալդուն YouTube-ի իր ալիքի նոր տեսանյութում։
Այս պահին Մբապեն «Արքայական» ակումբի կազմում մասնակցել է 5 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt-ը ֆրանսիայի հավաքականի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։