Դանիացի պաշտպան Սիմոն Կյաերը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, բայց, իհարկե, ոչ թե «Միլանում», որի հետ նա նվաճել է չեմպիոնական տիտղոսը, այլ Ա Սերիայի նորեկ «Վենեցիայում»։
Առայժմ սա ոչ պաշտոնական տեղեկություն է, բայց ինչպես հայտնում է pianetamilan.it-ը, կողմերը մոտ են համաձայնության գալուն։
Սիմոն Կյաերը «Միլան» է տեղափոխվել 2020 թվականին և կարևոր ներդրում է ունեցել 2022 թվականի չեմպիոնական մրցաշրջանում:
Հետաքրքիր է, որ առաջնության հաջորդ տուրում «Միլանը» կհանդիպի հենց «Վենեցիայի» հետ։
























































