2023/2024 մրցաշրջանի ավարտին Յուրգեն Կլոպը հեռացավ «Լիվերպուլից»։ Գերմանացի մասնագետը տարեսկզբին հայտարարեց մարզչական կարիերան ընդմիջելու որոշման մասին։
Ըստ The Athletic-ի՝ ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի ղեկավարները վերջերս «բազմաթիվ հանդիպումներ» են անցկացրել Կլոպի հետ:
Ամերիկացիները ցանկանում էին, որ Յուրգենը մարզի երկրի ազգային հավաքականը և պատրաստի թիմին տնային Աշխարհի առաջնությունում ելույթներին: Այնուամենայնիվ, Կլոպը հասկացրել է, որ ցանկանում է որոշ ժամանակ հանգստանալ՝ «Լիվերպուլում» աշխատելուց հետո:
Արդյունքում ԱՄՆ-ի հավաքականը գլխավորեց Մաուրիսիո Պոչետինոն, ինչի մասին արդեն պաշտոնապես հայտարարվել է։
























































