«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իր YouTube-յան ալիքում տարածած տեսանյութերից մեկում նշել է, թե որ ակումբին է համարում ֆոտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն ակումբը։
«Ինձ համար «Ռեալը» ֆուտբոլի պատմության լավագույն ակումբն է՝ մեծագույնը պատմության մեջ։ Ես գիտեի, որ պետք է պատմություն կերտեմ այնտեղ։ Մադրիդի «Ռեալն» ինձ համար մեծ մարտահրավեր էր, այնքան ուրախ էի խաղալ այնտեղ»,- ասել է Կրիշտիանուն։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին։ Այդ ընթացքում պորտուգալացին անցկացրել է 438 պաշտոնական հանդիպում, որոնցում «Արքայական» ակումբի կազմում դարձել է 450 գոլի և 131 գոլային փոխանցման հեղինակ։
























































