Մադրիդի «Ռեալի» բրազիլացի նախկին պաշտպան Մարսելոյի որդին՝ Էնցոն չի պաշտպանի իր պատմական հայրենիքի գույները։ 14-ամյա հարձակվողն իր նորամուտը կնշի Իսպանիայի մինչև 16 տարեկանների հավքականի կազմում: Այս մասին հայտնում է AS-ը։
14-ամյա հարձակվողը ընդգրկվել է Իսպանիայի մինչև 16 տարեկանների հավաքականում: Նա հաջորդ շաբաթ երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իտալիայի հավաքականի դեմ։
Ավելի վաղ Էնցո Ալվեսը պայմանագիր էր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Հենց այս ակումբում է անցկացրել նրա հայրը՝ հանրահայտ Մարսելոն, իր կարիերայի մեծ մասը՝ 2007-ից 2023 թվականներին նա հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։
36-ամյա պաշտպանը այժմ կարիերան շարունակում է հայրենիքում՝ «Ֆլումինենսեի» կազմում։
























































