Մադրիդի «Ատլետիկոյի» Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը խոսել է ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում Կոլումբիայի դեմ խաղում կրած պարտության մասին (1:2):
«Պարտվելը ֆուտբոլի մի մասն է. երբեմն հաղթում ես, երբեմն՝ պարտվում։ Վերջին հինգ տարիների ընթացքում Արգենտինան ընդամենը երեք պարտություն է կրել։ Ըստ երևույթին, ժամանակն էր, որ մենք պարտվեինք: Բոլորը ցանկանում են մեզ հաղթել, դա նորմալ է: Մենք ընդունում ենք այս արդյունքը և շարժվում ենք առաջ»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում «Ալբիսելեստեի» մամուլի ծառայությունը։
Չնայած պարտությանը, Արգենտինայի հավաքականը 18 միավորով շարունակում է զբաղեցնել աղյուսակի առաջին հորիզոնականը։ Կոլումբիան վաստակել է 16 միավոր և երկրորդ տեղում է։
























































