Անգլիայի հավաքականը Ազգերի լիգայի 2-րդ տուրի խաղում հաղթեց Ֆինլանդիային։ Խաղը կայացել է Լոնդոնում։
Հանդիպումն ավարտվեց անգլիացիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Այս խաղում երկու գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, ով իր 100-րդ հանդիպումն անցկացրեց հավաքականի կազմում։
Անգլիան վաստակել է 6 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը B լիգայի 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակում։ Ֆինլանդիան միավոր չունի և վերջին տեղում է։ Քառյակը գլխավորում է Հունաստանը (6), որն այսօր հաղթեց երրորդ տեղում գտնվող Իռլանդիային (0):
























































