«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Եգիպտոսի հավաքականի կազմում։
Հարձակվողն այս նվաճմանը հասել է 2025 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի ընտրական փուլի Բոտսվանայի հավաքականի հետ (4-0) խաղում: Այս խաղում Սալահը խփեց իր 56-րդ գոլը ազգային հավաքականի կազմում։
32-ամյա հարձակվողը թիմի կազմում հանդես է եկել ԱԱ-2018-ում, ինչպես նաև երկու անգամ հասել է Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչ։
Եգիպտոսի հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիրը Ահմեդ Հասանն է (184)։
























































