Աշխարհի առաջնության Ասիական գոտու ընտրական փուլի երկրորդ տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։
Հարավային Կորեայի հավաքականը արտագնա խաղում հաղթեց Օմանի թիմին 3-1 հաշվով։ Հյուրերի կազմում աչքի ընկան Հվան Հի Չանը, Ջու Մին Կյուն և թիմի ավագ Սոն Հին Մինը, ով նաև երկու գոլային փոխանցում կատարեց այս խաղում։
Հարավային Կորեայի հավաքականն իր խմբում Հորդանանի կիսում է առաջին տեղը՝ 4-ական միավորով։ Հորդանանի հավաքականը նույն հաշվով հաղթել էր Պաղեստինի թիմին։
Ուզբեկստանի հավաքականը 3-2 հաշվով հաղթեց Ղրղզստանի թիմին։ Գոլերից մեկը խփեց «Ռոմայի» հարձակվող Շոմուրոդովը։ Այս խմբի մյուս խաղում Կատարի հավաքականն այսօր ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Կորեայի թիմի հետ։ Ուզբեկստանը 6 միավորով գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը։
Սաուդյան Արաբիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Չինաստանի ընտրանուն և 4 միավորով ժամանակվորապես գլխավորում է իր խմբի աղյոըսակը։ Ճապոնիայի հավաքականը դեռ պետք է անցկացնի իր հանդիպումը։ Իսկ Ավստրալիայի հավաքականը շարունակում է զարմացնել իր արդյունքներով․ առաջին տուրում Բահրեյնին պարտվելուց հետ, ավստրալացիներն այսօր գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Ինդոնեզիայի հետ։ Թիմն ընդամենը մեկ միավոր ունի երկու տուրից հետո։
























































