Երեկ՝ սեպտեմբերի 8-ին Կանադայի հավաքականը հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական խաղում (2:1):
Կանադացիներից աչքի ընկան Ջեյքոբ Շաֆելբուրգը և Ջոնաթան Դեյվիդը, իսկ ԱՄՆ-ից Լուկա դե լա Տորեն։
Ինչպես պարզվեց, Կանադայի հավաքականը 1957 թվականից ի վեր չէր հաղթել ԱՄՆ-ի հավաքականին արտագնա խաղում:
ԱՄՆ-ի ազգային հավաքականի Կանադայի դեմ 23 տնային անպարտելի հանդիպումների շարքը ընդհատվեց։
Սա ամենաերկար անպարտելիության շարքն էր մեկ հավաքականի դեմ խաղերում Միացյալ Նահանգների հավաքականի պատմության մեջ:
























































