Շվեդիայի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրի շրջանակում վստահ հաղթանակ տոնեց Էստոնիայի հետ խաղում։
Շվեդները սեփական հարկի տակ հաղթեցին 3-0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Դյոկերեշը, ևս մեկ գոլ խփեց Ալեքսանդր Իսակը։
Այս խաղից հետո Շվեդիան և Սլովակիան 6-ական միավորով գլխավորում են C լիգայի առաջին խմբի մրցաշարային աղյուսակը։