Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ազգային հավաքականում ելույթների քանակով հավասարվել է Սերխիո Ռամոսին։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը Խորվաթիայի ընտրանու մեկնարկային կազմում է Ազգերի լիգայի 2-րդ տուրի՝ Լեհաստանի հետ խաղում։
Այսօրվա հանդիպումը Մոդրիչի համար 180-րդն է Խորվաթիայի հավաքականի կազմում։
Եվրոպացի ֆուտբոլիստներից միայն Կրիշտիանու Ռոնալդուն ավելի շատ հանդիպում է անցկացրել ազգային հավաքականների մակարդակով՝ 213 հանդիպում։
























































