Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում կայացել է ՈւԵՖԱ 2025թ․Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի Հայաստան — Ֆինլանդիա հանդիպումը։ Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1։3։ Մեր ընտրանու կազմում միակ գնդակը 90+2-րդ րոպեին հեղինակել է Լևոն Բաշոյանը:
Այսպիսով, 9 խաղից հետո մեր ընտրանին 2 ոչ-ոքի է խաղացել, 7 խաղերում տարել պարտություն, խփել 2 գոլ և բաց թողել 20-ը։
2 միավորով Հայաստանի Մ21 հավաքականը զբաղեցնում է որակավորման փուլի E խմբի վերջին՝ 6-րդ հորիզոնականում։ 1-ին տեղում է Ռումինիան (16), նրան հաջորդում է Շվեյցարիան (14), ապա Ֆինլանդիան և Ալբանիան (13) և Մոնտենեգրոն (7):
Մրցաշարի շրջանակում Հայաստանի Մ21 հավաքականը հոկտեմբերի 15-ին կհյուրընկալի Ալբանիայի իր տարիքայինների ընտրանուն։
Հայաստան – Ֆինլանդիա՝ 1:3
Գոլերը՝ Բաշոյան (90+2′) — Լիիմատա (11′), Յուկոլլա (18′, 55′)