Ավարտվեց Ազգերի լիգայի Ա լիգայի 2-րդ խմբի 1-ին տուրի հանդիպումը, որտեղ հանդիպեցին Ֆրանսիայի և Իտալիայի ազգային հավաքականները։
Խաղը տեղի ունեցավ Փարիզում՝ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ Հանդիպման գլխավոր մրցավարն էր շվեյցարացի Սանդրո Շերերը։ Խաղն ավարտվեց Իտալիայի հավաքականի հաղթանակով՝ 3:1։
Հանդիպման առաջին րոպեին Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Բրեդլի Բարկոլան բացեց խաղի հաշիվը։ 30-րդ րոպեին Իտալիայի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն հավասարեցրեց հաշիվը՝ գրավելով դարպասի աջ անկյունը։
51-րդ րոպեին կիսապաշտպան Դավիդե Ֆրատտեզին առաջ մղեց Իտալիային։ Գոլային փոխանցում կատարեց հարձակվող Մատեո Ռետեգին։ 74-րդ րոպեին Իտալիայի հարձակվող Ջակոմո Ռասպադորին խփեց երրորդ գնդակը՝ մեծացնելով առավելությունը։
Լիգա A, Խումբ 2, 1-ին տուր
Ֆրանսիա — Իտալիա՝ 3։1
Գոլերը՝ Բարկոլա (1′) — Դիմարկո (30′), Ֆրատտեզի (51′), Ռասպադորի (74′)
Լիգա A-ի 2-րդ խմբի առաջին տուրում Բելգիայի հավաքականը նեյտրալ՝ Դեբրեցենի «Նադյերդեյ» մարզադաշտում ընդունեց Իսրայելի ընտրանուն։ Խաղում ուժեղ գտնվեցին Բելգիայի ընտրանու խաղացողները։
Դուբլով աչքի ընկավ Կևին Դե Բրույնեն, մեկ անգամ Իսրայելի դարպասը գրավեց Յուրի Տիլեմանսը։ Գնդակը սեփական դարպասն ուղարկեց Տիմոտի Կաստանը։

Լիգա A, Խումբ 2, 1-ին տուր
Բելգիա — Իսրայել՝ 3։1
Գոլերը՝ Դե Բրույնե (21′, 52′, 11մ․), Տիլեմանս (48′) — Կաստան (48′, ինքնագոլ)
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
Ղազախստան — Նորվեգիա՝ 0։0
Լիտվա — Կիպրոս՝ 0։1
Ուելս — Թուրքիա՝ 0։0
Իսլանդիա — Մոնտենեգրո՝ 2։0
Սլովենիա — Ավստրիա՝ 1։1
Կոսովո — Ռումինիա՝ 0։3
2-ական գոլով ռմբարկուների ցանկում են Ալեքսանդր Իսակը (Շվեդիա), Ռեզվան Մարինը (Ռումինիա) և Կևին Դե Բրույնեն (Բելգիա):
Հինգշաբթի` սեպտեմբերի 5-ին, Դանիայի, Լեհաստանի և Պորտուգալիայի հավաքականները հաղթանակներ տարան A լիգայում: Կրիշտիանու Ռոնալդուն և Ռոբերտ Լևանդովսկին աչքի ընկան գոլերով: Պատմական հաջողություն գրանցեց Սան-Մարինոյի հավաքականը:
Ազգերի լիգայի գործող չեմպիոնը Իսպանիայի հավաքականն է։ Նախորդ խաղարկության եզրափակչում իսպանացիները հաղթել են Խորվաթիայի հավաքականին 0:0 (5:4 հ/հ) հաշվով։ Իսպանիայի հավաքականը հաղթեց նաև 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Եզրափակչում իսպանացիները 2:1 հաշվով հաղթեցին Անգլիայի հավաքականին։
























































