Կատյա Ավեյրուն, պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի քույրը, արձագանքել է հարձակվողի ռեկորդին։
Հինգշաբթի երեկոյան Ռոնալդուն իր կարիերայի 900-րդ գոլն է խփել՝ գրավելով Խորվաթիայի հավաքականի դարպասը Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում։
«900 գոլ։ Պայքար։ Նվիրվածություն։ Աշխատանք։ Համառություն։ Սեր այն ամենի հանդեպ, ինչ անում ես։ Առանց որևէ զիջումների։ Առանց «մի-մի-մի»-ների։ Սա իմ եղբայրն է», — գրել է Կատյան սոցիալական ցանցերում։
Ազգերի լիգայի հաջորդ խաղը Պորտուգալիայի հավաքականը կանցկացնի կիրակի՝ սեպտեմբերի 8-ին։
Ռոբերտո Մարտինեսի թիմը կընդունի Շոտլանդիայի հավաքականին իր դաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
























































