Կարլո Անչելոտիի մտավախությունները հաստատվեցին. միջազգային դադարը դեռ նոր էր սկսվել, բայց Մադրիդի «Ռեալի» երեք խաղացողներ արդեն հասցրել են շարքից դուրս գալ։ Իտալացի մասնագետը, կարծես խնդիրներ զգալով, ասաց, որ վախենում է միջազգային դադարից՝ խաղացողներին կորցնելու վտանգի պատճառով։
Սկզբում Ֆրանսիայի հավաքականում վնասվածք ստացան Ֆերլան Մենդին և Օրելիեն Չուամենին, իսկ այսօր նրանց շարքը համալրեց նաև բրազիլացի Էդեր Միլիտաոն։
«Սերուցքայինների» երեք ֆուտբոլիստներն էլ ընթացիկ հավաքի ժամանակ չեն օգնի իրենց ազգային թիմերին։
Ըստ տեղեկությունների՝ Մենդիի, Չուամենիի և Միլիտաոյի վնասվածքները այնքան էլ լուրջ չեն համարվում, սակայն վերջինս ռիսկի է դիմում չհասցնել ժամանակին ապաքինվել Մադրիդի «Ռեալի» հաջորդ՝ սեպտեմբերի 14-ին կայանալիք «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպման համար։