Սերբիայի եւ Իսպանիայի հավաքականները չեն կարողացել հաղթողին որոշել Ազգերի լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում։
Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով։
Իսպանացիները վաստակել են մեկ միավոր և 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երկրորդ տեղը։ Սերբերը նույնքան միավորով երրորդ տեղում են։ Առաջատարը Դանիան է՝ երեք միավորով։
Սեպտեմբերի 8-ին Սերբիայի հավաքականը կխաղա Դանիայի, իսկ Իսպանիան՝ Շվեյցարիայի հետ։
























































