Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Խոսելուն «Արքայական» ակումբի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին համեմատել է կետչուպի շշի հետ։
«Ես գիտեմ, թե ինչ է «Ռեալը», և գիտեմ, թե ինչ պայմաններում է գտնվում Մբապեն, և ես կասկած չունեմ նրա հարցում։ Մբապեն նման է կետչուպի շիշի։ Սկզբում սեղմում ես, բայց դուրս չի գալիս, հետո ամեն ինչ միանգամից է դուրս գալիս։ Նա արդեն երկու գոլ է խփել «Բետիսի» դարպասը և վստահ եմ, որ կշարունակի գոլեր խփել։ Կարծում եմ՝ Մբապեն կմնա «Ռեալի» պատմության մեջ»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ֆրանսիացի հարձակվողը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Այս մրցաշրջանում Մբապեն «Ռեալի» կազմում 5 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 3 գոլի հեղինակ։