«Փյունիկի Աղջիկների» թիմը պայմանագիր է կնքել 24-ամյա ճապոնուհի կիսապաշտպան Սուզուհո Յամասակիի ևկոլումբիացի պաշտպան Սիմենա Գոնգորայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սուզուհոյի ֆուտբոլային ճանապարհի հիմքում ոչ միայն Ճապոնիայի, այլև Միացյալ Նահագների ֆուտբոլի դպրոցների փորձն է։ Յամասակին այս ձմռանը հանդես է եկել ռումինական «Բանատում», որի հետ իր ճանապարհն ավարտվել է ամռանը։
Կոլումբուհի Գոնգորան նախկինում հանդես է եկել հայրենի երկրի «Դեպորտիվո Պերեիրա» ակումբում։ 2021/22 մրցաշրջանը պաշտպանն անցկացրել է Իսրայելը ներկայացնող Մաքաբիի «Հադերայում»։
Սիմենան մինչև «Փյունիկ» տեղափոխվելը հանդես է եկել Սաուդյան Արաբիայի «Իսթրն Ֆլեյմս» ակումբում։