Մեքսիկացի փորձառու դարպասապահ Գիլերմե Օչոան կարիերան կշարունակի պորտուգալական «ԱՎՍ» ակումբում, որը հանդես է գալիս Պորտուգալիայի բարձրագույն լիգայում։
Օչոան նոր թիմ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
Նրա նախորդ ակումբը իտալական «Սալերնիտանան» էր։
39-ամյա Օչոան 151 հանդիպում է անցկացրել Մեքսիկայի հավաքականի կազմում։ Իր կարիերայի ընթացքում նա 5 անգամ մասնակցել է Աշխարհի առաջնությանը, իսկ Տոկիոյի Օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր։
























































