Հարավային Կորեայի հավաքականի կիսապաշտպան Հվան Ին Բեումը կարիերան կշարունակի «Ֆեյենորդում»։
Ֆուտբոլիստը նիդեռլանդական ակումբ է տեղափոխվել սերբական «Ցրվենա Զվեզդայից»։
«Ֆեյենորդը» 27-ամյա հենակետային կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել է 8 մլն եվրո։
Հվանը Հարավայի Կորեայի հավաքականի կազմում անցկացրել է 60 հանդիպում և դարձել է 6 գոլի հեղինակ։
























































