Բրազիլացի կենտրոնական հարձակվող Մարկոս Լեոնարդոն «Բենֆիկայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի ակումբ:
Այժմ հարձակվողը կխաղա «Ալ-Հիլալում»։ Ակումբի նորեկը հինգ տարվա պայմանագիր է կնքել, իսկ սաուդյան ակումբը 21-ամյա հարձակվողի տրանսֆերի համար վճարել է 40 մլն եվրո։
Հարձակվողը Եվրոպա էր տեղափոխվել միայն 2024 թվականի ձմռանը, երբ հարազատ «Սանթոսից» տեղափոխվեց «Բենֆիկա»։ Արդյունքում նա լիսաբոնյան ակումբում անցկացրել է ընդամենը վեց ամիս։
Նա հրավիրվել է Բրազիլիայի երիտասարդական հավաքական։
























































