Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան բաց կթողնի Իտալիայի հավաքականի հանդիպումները Ազգերի լիգայում։
Պատճառը քթի վիրահատությունն է, որը իտալացին վաղուց էր պլանավորել և որոշել անել հիմա՝ ակումբում իր ելույթների կարճատև ընդմիջման ժամանակ։
«Բարելան այսօր առավոտյան վիրահատվեց՝ սինուսիտի (քթի լորձաթաղանթի բորբոքային հիվանդություն) խնդիրը լուծելու համար: Վիրահատությունը անցել է առանց խնդիրների»,- «Ներաձուրիների» բժշկական անձնակազմի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 27-ամյա խաղացողը կսկսի մարզումները հաջորդ շաբաթ։
























































