«Նոան» ամփոփել է եվրագավաթային մրցելույթները՝ թվերով և փաստերով:
«Եվրագավաթային ամառ» շատ հագեցած էր ոչ միայն անմոռանալի խաղերով, այլև պատմական ռեկորդներով:
• Գոլերի տարբերություն 18-6
• Ամենաշատ գոլերը — 18
• Որակավորման փուլերի ամենախոշոր հաղթանակը՝ 7-0
• 4 տնային խաղ՝ 4 հաղթանակ
• Հաղթահարելով որակավորման 4 փուլ
• Ամենահեռու տարածությունից գոլ — Օգնյեն Չանչարևիչ
• Որակավորման փուլերի լավագույն ռմբարկու — Գոնսալո Գրեգորիո (6 գոլ)
• Պայքարը սկսեցին 50 թիմ, միայն «Նոային» հաջողվեց նվաճել Լիգայի փուլի ուղեգիր:
Առջևում ունենք 6 խաղ և ռեկորդները ավելացնելու նոր հնարավորություններ:
Հոկտեմբերի 3-ին մեկնարկում ենք Լիգայի փուլում: Հանրապետական մարզադաշտում հանդիպելու ենք «Մլադա Բոլեսլավին»: Սպասում ենք բոլորիդ մարզադաշտում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: