Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Կրասնոդարը» Մոսկվայում 3:0 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»։
«Ցլերի» երկրորդ գոլը առաջին խաղակեսի հիմանական ժամանակին ավելացված երրորդ րոպեին 11-մետրանոցից խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
0-2 Spertsyan pic.twitter.com/wu3mVhH7mP
— RPL Sky (@RPLNews_eng) September 1, 2024
Այս խաղից հետո «Կրասնոդարը» 15 միավորով հավասարվեց «Լոկոմոտիվին» և այսօրվա մրցակցի հետ կիսում է մրցաշարային աղյուսակի երկրորդ-երրորդ տեղերը։
























































