Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կայացավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու «Կրասնոդարը»։
Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը, հյուրերի կազմում՝ Էդուարդ Սպերցյանը։ Թիկնիզյանը փոխարինվեց երկրորդ խաղակեսի մեկնարկում, Սպերցյանը՝ 77-րդ րոպեին։
Էդուարդն այս խաղում դարձավ գոլի հեղինակ՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը․ սա Սպերցյանի առաջին գոլն է ՌՊԼ-ի այս մրցաշրջանում։ Հյուրերը հաղթեցին խոշոր՝ 3-0 հաշվով․ ևս մեկական անգամ աչքի ընկան Կորդոբան ու Սան։
Այս խաղից հետո «Կրասնոդարը» 15 միավորով հավասարվեց «Լոկոմոտիվին» և այսօրվա մրցակցի հետ կիսում է մրցաշարային աղյուսակի երկրորդ-երրորդ տեղերը։
























































