Սլովակիայի առաջնության 6-րդ տուրի խաղում «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ժիլինային»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 5-0 հաշվով։
Տիգրան Բարսեղյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Սլովանը» 12 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
























































