«Նապոլիի» տնօրեն Ջովանի Մաննան խոսել է հարձակվող Վիկտոր Օսիմհենի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Նիգերիացին դուրս է մնացել «Նապոլիի» հայտացուցակից, իսկ նրա մարզաշապիկի համարը տրվեց Ռոմելու Լուկակուին։
«Իրավիճակը շատ պարզ է.․․ Վիկտորը բացարձակապես չի ցանկանում մնալ Նեապոլում, նա չի ցանկանում հանդես գալ մեր ակումբում։ Մենք փորձեցինք ուրախացնել նրան։ Առաջարկ եղավ, և մենք մտածեցինք, որ ամեն ինչ ավարտված է, բայց գործարքը չկայացավ։
Օսիհենը չէր ցանկանում խաղալ «Նապոլիում», ուստի մենք այլ ընտրություն կատարեցինք: Որոշ լիգաներում տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, ուստի Օսիմհենը տարբերակներ ունի: Բայց ես չեմ կարծում, որ նա կգնա Սաուդյան Արաբիա», — ասել է Մաննան DAZN-ի եթերում:
























































