«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է հարձակվող Վիկտոր Օսիմհենի ձախողված տրանսֆերը.
«Ինչպես բոլորդ գիտեք, մեր տրանսֆերային գործունեությունը որոշակի իրավիճակների պատճառով դանդաղել է։
Եթե մեզ հաջողվեր բաժանվել Օսիմհենից, իրավիճակն ավելի լավ կլիներ, բայց այն, ինչ տեղի ունեցավ, հնարավոր չէ փոխել․ մենք առաջ ենք շարժվում»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը դուրս է մնացել իտալական «Նապոլիի» հայտացուցակից։ Նեապոլիտանական ակումբը հեռացրել է հարձակվողին և պաշտպան Մարիո Ռուին Սերիա Ա-ի համար հայտացուցկից։ «Նապոլին» ֆուտբոլիստներին այլևս նախագծի մաս չի համարում:
«Չելսին» հետաքրքրված էր նիգերիացի հարձակվողի տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ, սակայն բանակցություններն արդյունք չտվեցին: Օսիմհենն ու պաշտպան Մարիո Ռույը ցանկանում են հեռանալ «Նապոլիից», բայց սեփական պայմաններով, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































