Իտալիայի Ա Սերիայի 3-րդ տուրում «Լացիոն» ու «Միլանը» մարտական ոչ-ոքի խաղացին (2:2):
8-րդ րոպեին «Միլանի» պաշտպան Ստրահինյա Պավլովիչը բացեց հանդիպման հաշիվը։ 62-րդ րոպեին «Լացիոյի» կիսապաշտպան Վալենտին Կաստելանոսը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: 66-րդ րոպեին սենեգալցի հարձակվող Բուլայե Դիան առաջ մղեց «Լացիոյին»: 72-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Միլանի» ֆուտբոլիստ Ռաֆայել Լեաուն՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:2:
«Միլանը» 3 տուրերից հետո վաստակել է 2միավոր է և Իտալիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։ «Լացիոն» վաստակած միավորների քանակը հասցրեց 4-ի և հաստատվեց 8-րդ տեղում: «Ինտերը» 7 միավորով առաջին տեղում է։
























































