Հայաստանի առաջնության 5-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ խնդիրներ չունեցավ «Գանձասարի» հետ խաղում (2:0):
Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին տանտերերի կազմում բացեց Կարեն Մելքոնյանը, նույն Մելքոնյանը ձևակերպեց նաև խաղի վերջնական հաշիվը հիմնական ժամանակին ավելացված 9-րդ րոպեին՝ դառնալով հաղթական դուբլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո Գունկոյի սաները վաստակած միավորների քանակը հասցրեցին 10-ի և հավասարվեցին առաջատարներ «Արարատին» և «Վանին», իսկ «Գանձասարը» կրեց 3-րդ անընդմեջ պարտությունը։