Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» պայմանավորվել է իտալական «Նապոլիի» հետ թիմի նիգերացի հարձակվող Վիկտոր Օսիհենի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ «Ալ-Ահլին» հարձակվողի համար կվճարի 75-ից 80 միլիոն եվրո՝ 25-30 միլիոն եվրո աշխատավարձով։ Համաձայնագրում նշված կլինի փոխհատուցման չափը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ նիգերիացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Չելսին»։
Իտալիայի առաջնության 2023/24 մրցաշրջանում Վիկտոր Օսիմենը անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։
























































