Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոայի» մամուլի ծառայությունը «Ռուժոմբերոկի» դեմ պատասխան խաղից առաջ հոլովակ է հրապարակել նվիրված ԿԼ-ի խաղարկության որակավորման տարբեր փուլերում երևանյան ակումբի անցած հաղթական ուղուն։
«Մենք երազեցինք, մենք հավատացինք, մենք կռվեցինք։ 7 քայլ թիկունքում, մեկ նպատակ առջևում․ Առա՛ջ, «Նոա», առա՛ջ»,-նշված է հրապարակմանը կից գրառման մեջ։
Հիշեցնենք, որ երևանյան թիմը դիմակայության առաջին խաղում տանը հաղթանակի էր հասել 3։0 հաշվով։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 20։30-ին։