ՉԼ փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Սլովանը» ընդունել էր «Միտյուլանդին» և հաղթեց 3-2 հաշվով։
Հաղթական գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը 86-րդ րոպեին։ Այսպիսով, «Սլովանը» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4-3 հաշվով և դուրս եկավ մրցաշարի հիմնական փուլ։
Բարսեղյանը մասնակցեց ամբողջ խաղին։