Երևանի «Արարատն» իր հաջորդ տնային հանդիպումը կանցկացնի Աբովյանի քաղաքային մարզադաշտում, քանի որ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Հայաստանի ազգային հավաքականի խաղին ընդառաջ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Արարատն» օգոստոսի 30-ին կընդունի ԲԿՄԱ-ին: Խաղի մեկնարկը 17:00-ին է: