Ավարտվեց Սաուդյան Արաբիայի առաջնության 2-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Ալ Ֆեյհան» ու «Ալ Նասրը»։ Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 4-1 հաշվով։
Հինգերորդ րոպեին «Ալ-Նասրի» կիսապաշտպան Անդերսոն Տալիսկան բացեց խաղի հաշիվը: 45+10-րդ րոպեին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամրապնդեց հյուրերի առավելությունը՝ խփելով գոլ տուգանային հարվածից։
85-րդ րոպեին կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը խփեց «Ալ Նասրի» 3-րդ գնդակը։ 87-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Ֆեշն Սակալան կրճատեց հաշվի տարբերությունը։ 90+5-րդ րոպեին Տալիսկան դուբլ ձևակերպեց։
Սաուդյան Արաբիայի առաջնության երկու հանդիպումից հետո «Ալ Նասրը» չորս միավոր է վաստակել և այժմ երկրորդ տեղում է։
























































