«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է այն մասին, թե ինչով է զբաղվելու կարիերայի ավարտից հետո։
39-ամյա հարձակվողի գործող պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
«Այս պահին չեմ մտածում որևէ թիմի մարզիչ դառնալու մասին։ Ես իմ ապագան ֆուտբոլում չեմ տեսնում։
Ես ինձ տեսնում եմ ֆուտբոլից դուրս, բայց միայն Աստված գիտի, թե ինչ է սպասվում ապագայում»,- ասել է «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ում խոսքերն է մեջբերում A Bola-ն։
























































