«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է այն մասին, թե ինչպես է նախատեսում ավարտել կարիերան հավաքականում։
Ֆուտբոլիստի խոսքով՝ այս որոշումը կլինի և՛ ինքնաբուխ, և՛ մտածված, բայց ոչ ոք այդ մասին նախապես չի իմանա։
«Ես անսահման հպարտ եմ, որ ներկայացնում եմ իմ ազգային հավաքականի գույները. դա երազանք է, որն իրականանում է:
Ուստի, երբ որոշեմ հեռանալ Պորտուգալիայի հավաքականից, նախապես ոչ ոքի չեմ զգուշացնի։ Դա շատ ինքնաբուխ որոշում կլինի իմ կողմից, բայց նաև շատ մտածված»,- Ռոնալդուին մեջբերում է A Bola-ն:
























































