Շվեդ ձողացատկորդ Արմանդ Դյուպլանտիսը Լեհաստանում ընթացող «Ադամանդե լիգայի» մրցաշարում 6,26 մ բարձրություն է նվաճել՝ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ:
24-ամյա շվեդի նոր ձեռքբերումը 1 սմ-ով գերազանցում է Փարիզի Օլիմպիական խաղերում սահմանած իր նախորդ ռեկորդին։
Դյուպլանտիսն իր կարիերայում տասներորդ անգամ գերազանցեց համաշխարհային ռեկորդը, իսկ այս մրցաշրջանում՝ երրորդ անգամ։
Մարզիկը աշխարհի և օլիմպիական կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն է։
Դյուպլանտիսն առաջին անգամ համաշխարհային ռեկորդակիր է դարձել 2020 թվականին՝ գերազանցելով Սերգեյ Բուբկայի ռեկորդը։