«Նոայի» 17-ամյա հայ հարձակվող Զավեն Խուդավերդյանը Հայաստանի առաջնության չորրորդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղում (1:2) նշեց նորամուտը երևանյան թիմի կազմում՝ փոխարինման մտնելով հանդիպման 88-րդ րոպեին։
«Շատ էի սպասել այս օրվան, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար իր կարիերայի ամենակարևոր ու հիշվող խաղերից մեկը իր նորամուտի խաղն է»,- Խուդավերդյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 17-ամյա խաղացողը մոտ երկու շաբաթ առաջ է համալրել «Նոայի» շարքերը։