ՀՊԼ 4-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Նոային» և 1-2 հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Մատեուս Այասը 8-րդ րոպեին, իսկ 53-ին Գրենիկ Պետրոսյանը կրկնապատկեց այն։
56-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Նոայի» դարպասին, որն անվրեպ իրացրեց Արայիկ Էլոյանը՝ կրճատելով հաշվի տարբերությունը։