Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի օգոստոսի 25-ին կայանալիք հանդիպումը «Գանձասարի» ու «Փյունիկի» միջև հետաձգվել է։ Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սա պայմանավորված է «Փյունիկի»` Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպման նախապատրաստական շրջանի հետ։