Հայաստանի ազգային հավաքականի ու «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի ծառայություններով հետաքրքրված է հունական «Օլիմպիակոսը», հայտնում է Ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Աղբյուրի համաձայն՝ հունական ակումբի սկաուտներն ԱԵԿ-ի դեմ խաղից հետո կապ են հաստատել «Նոայի» ղեկավարների հետ, որոնք պատասխանել են, որ հարցը կքննարկեն, երբ «Նոան» նվաճի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Հիշեցնենք, որ 34-ամյա դարպասապահը երևանյան ակումբի գույները պաշտպանում է 2024 թվականի հունվարից։