Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Գանձասար» — «Փյունիկ» հանդիպումը, որը պետք է կայանար օգոստոսի 25-ին ժամը 18։00-ին հետաձգվել է։ Այս մասին հայտնում է «Գանձասարի» մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով «Փյունիկ» ՖԱ ՀԿ-ի և «Գանձասար» ՖԱ-ի՝ 22-08-2024 թվականի գրությունները, և «Փյունիկ» ՖԱ-ի մասնակցությունը ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլին՝ ՀՖՖ Մրցումների բաժինը հետաձգել է 2024-2025 մրցաշրջանի Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ մրցափուլի «Գանձասար» — «Փյունիկ» հանդիպումը՝ նշանակված 25-08-2024 թվականին»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ հանդիպման վերանշանակման մասին դեռևս տեղեկություններ չկան։