Հայաստանի գավաթի 1/16 եզրափակիչում «Սյունիքը» մրցում էր «Նիկարմի» հետ և ոչ ֆուտբոլային՝ 11:0 հաշվով հաղթանակ տարավ։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արտյոմ Հարությունյանը, դուբլ հեղինակեցին Պատվական Ավետիսյանը, Սամվել Հակոբյանը, Համլետ Մինասյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Հայկ Հովհաննիսյանը ու Յուրա Առաքելյանը։
Այսպիսով, «Սյունիքը» կխաղա 1/8 եզրափակիչում։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Միկան» ուժերը չափեց «Վայքի» հետ և հաղթեց 2:1 հաշվով։
«Միկայից» աչքի ընկան Դավիթ Ղանդիլյանն ու Էդգար Մանուկյանը՝ թիմին դուրս բերելով հաջորդ փուլ։