Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոայի» մամուլի ծառայությունը հոլովակ է հրապարակել նվիրված ԿԼ-ի խաղարկության որակավորման տարբեր փուլերում երևանյան ակումբի հաղթարշավին։
«Չորս խաղ և չորս հաղթանակ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում: 3:0 հաղթանակ «Ռուժոմբերոկի» հետ տնային խաղում»,- նշված է հրապարակմանը կից գրառման մեջ։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին, ժամը 20։30-ին։