Հայաստանի Գավաթի խաղարկության 2024/25 մրցաշրջանի նախնական փուլում ԲԿՄԱ-ն այսօր 6:1 հաշվով առավելության է հասել «Կիլիկիա» ակումբի նկատմամբ, իսկ Չարենցավանի «Վանը» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Անդրանիկի» դարպասը:
Այսպիսով, ԲԿՄԱ-ն և «Վանը» դուրս են եկել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:
Հիշեցնենք՝ երեկ Վանաձորում «Բենտոնիտը» խոշոր հաշվով պարտվել էր Առաջին խումբը ներկայացնող «Լեռնային Արցախին»՝ 0:7, իսկ օրվա երկրորդ խաղում «Արարատի Արաքսը» պարտություն կրեց Հայաստանի Պրեմիեր Լիգայի նորեկ «Գանձասարից»` 0:2։