Արգենտինացի հարձակվող Ալվարո Վելյեզը և «Ուրարտուն» երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստն՝ ելույթների համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ 29-ամյա հարձակվողը երևանյան ակումբին միացել էր 2023 թվականի ձմռանը։
























































